Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը Պարագվայում է

Հռոմի պապը Պարագվայում է
14.07.2015 | 10:54

Հռոմի պապի՝ Պարագվայ այցի ժամանակ հարյուր հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու պատարագին՝ հայտնում է BBC-ին։ Մայրաքաղաք Ասունսիոնում ելույթի ժամանակ հովվապետը քրիստոնյաներին կոչ է արել լինել հյուրընկալ և մերժել եսասիրության տրամաբանությունը։ Այցը Պարագվայ եզրափակել է Ֆրանցիսկոս պապի՝ Լատինական Ամերիկա 8-օրյա ուղևորությունը:
Բոլիվիա և Էկվադոր այցերի ժամանակ պապը հիմնականում խոսել է տարածաշրջանում սոցիալական անարդարության մասին։ Նա նաև ներողություն էր խնդրել XVI դարում իսպանացիների կողմից Լատինական Ամերիկայի դաժան գաղութացման գործում Հռոմեակաթոլիկ եկեղեցու դերի համար:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ